ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Թրքաբարո մահափորձ Ռոբերտ Քոչարյանի դեմ

Թրքաբարո մահափորձ Ռոբերտ Քոչարյանի դեմ
26.08.2026 | 12:01

Ի լրումն ամենի, այսօր գործնականում մահափորձ կատարվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ:

Կատարվեց թրքաբարո, նիոլաբարո, քստմնելի ու ստորագույն եղանակով:

Հանրությունն այսօր միայն տեղեկացավ, որ մի 10 օր առաջ Ռոբերտ Քոչարյանը սրտի վիրահատության է ենթարկվել: Հանրությունն էլի չէր իմանա այդ մասին, եթե որոշակի իրավիճակ չստեղծվեր:

Բայց քպ-ապետը, իր ստրուկ ածծ-ականն վերխուշկով, գիտեին, տեղյակ էին: Հո հենց այնպես չեն օրը 24 ժամ բոլորին գաղտնալսում:

Եվ այսօր անցան հարձակման: Հնարավոր հաշվարկրներից մեկը, գոնե ես չեմ կասկածում, եղել է այն, որ օրերս սրտի վիրահատություն տարած 71 տարեկան մարդու առողջական վիճակը կարող է վատանալ: Սկզբունքորեն, նման մի բան արձանագրվեց այսօր:

հասկանալի է, որ փաշինյանը երազում է սպանել Ռոբերտ Քոչարյանին, երազում է սպանել Ամենայն Հայոց կաթողիկոսին, երազում է սպանել իրեն բացահայտորեն մերժած 600 հազար ՀՀ ազնիվ քաղաքացիներին...

Բայց չի ստացվելու:

Հա, այսօր նիկոլն ու իր ծծ-ականները, մնացյալ լամուկները, զրոյական դիմադրության պայմաններում, թափով առաջ են տանում Հայաստանի ոչնչացման, Հայաստանն ադրբեջանականացնելու ծրագիրը:

Չգիտեմ, ընդդիմությունը ո՞ր պահին կգիտակցի, որ դրանց հետ ԱԺ նույն դահլիճում նստելը միայն իրենց դեմ է աշխատում: Միգուցե կգիտակցի, երբ արդեն բոլորը բանտերում լինեն կամ արտահանձնված լինեն Բաքվի ստահակին: Միգուցե կգիտակցի գնդակահարության պատի տակ: Միգուցե ընդհանրպես չի գիտակցի...

Բայց ի վերջո, ամենածանր պահին ի հայտ կգա որևէ խումբ, որևէ լիդեր, որը մարդկանց կառաջնորդի դեպի իրական պայքարի՝ քպ կոչվող այս չարիքից, այս որոմից ազատվելու համար:

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 349

Մեկնաբանություններ